Ո՞ւմ Սիրել

Չնայած մկրտված երբեք չեմ եղել, սակայն կյանքումս եղել է ժամանակաշրջան, որ քրիստոնեության ճամփան եմ բռնել: Սակայն ընթացքն այդ ճամփով դադարեց, երբ հասկացա, որ Քրիստոսն ինքը քրիստոնեա չի եղել(չնայած Նիցշեն նրան համարում է միակ քրիստոնեա):
Այդ ճամփան հանգեցրեց ճամփաբաժանի, որ կամ պետք է Քրիստոսին հավատալ, կամ էլ քրիստոնեաներին:
Ընտրեցի առաջինը, և հավատացի նրան այնպես՝, ինչպես ինքն է իր մասին վկայում:
Եւ նրան հավատալով, նրա գաղափարները մերժեցի:
Քանզի այդպես էլ չկարողացա սիրել թշնամուս:
Եւ չհանդիպեցի թշնամուն սիրող գեթ մեկ քրիստոնեայի:
Եւ չգիտեմ թշնամու ի՞նչը կարելի է սիրել, բա՞րքը, խարդավա՞նքը, յաթաղա՞նը, ազգիս ու հայրենիքիս տիրելու ձգտու՞մը..., թե՞ ինչ որ անհայտ բան, որ կարող է թվարկածս ու չթվարկածը վերացական դարձնել:
Թշնամուն սիրող քրիստոնեաների չեմ հանդիպել, սակայն Քրիստոսի կողմից Իրական Սերն ու Հավատը կաթվածահար անող գաղափարների չգիտակցված հետևորդների՝, ավաղ շատ եմ հանդիպել:
Եւ մերկապարանոց չորակվելու համար նրանցից մեկը մեջբերեմ:

49 «Երկրի վրայ կրակ գցելու եկայ· եւ ինչքա՜ն եմ կամենում‚ որ արդէն իսկ բորբոքուածլինի։  50 Եւ մի մկրտութիւն ունեմ մկրտուելու եւ ինչպէ՜ս եմ շտապում‚ որկատարուի։  51 Կարծում էք‚ թէ երկրին խաղաղութի՞ւն տալու եկայ· ո՛չ‚ ասում եմ ձեզայլ՝ բաժանում·  52 որովհետեւ մէկ տան մէջ այսուհետեւ հինգ հոգի իրարիցբաժանուած պիտի լինեն· երեքը՝ երկուսի դէմ‚ եւ երկուսը՝ երեքի։  53 Հայրը պիտիբաժանուի որդու դէմ‚ եւ որդին՝ Հօր‚ մայրը՝ աղջկայ դէմ‚ եւ աղջիկը՝ մօր‚ կեսուրը՝հարսի դէմ‚ եւ հարսը՝ իր կեսրոջ»։  

Ղուկաս գլ.12

Միթե՞ սա չէ մեր գլխով անցածը: Միթե՞ այս խոսքերը չէն, որ շարունակում են մեր Հայրենիքի հիմքերն ու կերտվածքները քայքայել:
Դեռ որքա՞ն պիտի քրիստոնեական տարբեր ծագումների ու հոսանքների քարոզիչները նման տմարդի ու հակամարդկային արտահայտությունները ճարտասանական փոխակերպումների ենթարկելով, իրենց «հանապազօրյա» հաց ապահովեն:
Հարգելի ընթերցող, Հայկ Նահապետի Արյունն ու Անունը կրող սիրելի Եղբայր կամ Քույր:
Քեզ եմ դիմում Մեծն Հայորդու խոսքով.
Արթնացի'ր Հայ Մարդ:
Արթնացիր սիրո դիմակով հոգիդ մտած ատելության թմբիրից:
Գժտվա՞ծ ես հարազատիդ՝, մոռացիր պատճառը և գտիր առիթ կամ պատրվակ հաշտվելու:
Տգե՞տ է մտերիմդ՝, կիսվիր նրա հետ Իմաստությունովդ:
Խոսքդ չի՞ ընդունում՝, լռել սովորիր:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Քեզ բաժանել են տիրելու համար:
Եթե երկնքում դու տեր չփնտրես, երկրի վրա տեր չես ունենա :
Եւ մի վախեցիր անտեր լինելուց:
Ինքդ քե'զ տիրիր, և քեզ եղիր Տեր:
Եւ Ընտանիքիդ ու Հայրենիքիդ Տիրություն արա՝, ոչ տիրապետում:
Կայացի'ր Հայ Մարդ որպես Ինքնիշխան:
Եւ ոչ մի ստրուկ իր ծառայության բացառիկությամբ թող քեզ չխաբի, ու քեզ իրենից կախման մեջ գցի:
Բնության կողմից քեզ տրված ձեռք - ոտք բավական են քեզ:
Հաստատվի'ր Հայ Մարդ Ընկերության մեջ:
Եւ Ընկեր գտիր ամեն տարածքում: Նույնիսկ Երկնքում, նույնիսկ Բնության ամեն տեսակում:
Արթնացի'ր Հայ Մարդ