Փիլիսոփայություն

ՎԱՍՆ ՍԹԱՓՈւԹՅԱՆ

Հավատքը բազմիցս է մեզ ոտքի հանել։
Ոտքի էնք ելել, նոր նեղությունը վանելու համար ինչ որ բան արել ու մեր արածից այնպես զարմացել, որ հավատ շարժող Գերագույն Ուժը չէնք էլ զգացել։
Փոքր արածի մեծ ապրումներով Գերագույն Ուժից շատ էնք հեռացել։
Հետո նորից էնք ժամանակի մեջ մենք ընդարմացել։
Հավատի քաղցին կրկին մոտեցել, դատարկ երկնքին կրկին մուրացել։
Հետո Զօրավոր մեր Անհատների խոսքերի առջև ականջ էնք բացել, հավատով լցվել, գործի մի չնչին մասը կատարել ու ընդարմացել։
Եւ այդպես՝ բազմիցս։
 Եւ այդ բազմիցս անգամները վկայություն էն, որ «հավատք» կոչվածը իրեն հակառակ ինչ որ բան ունի։
Կատարյալ միջոց լինելու դեպքում, «հավատք» կոչվածը գեթ մեկ անգամից պետք է որ բոլոր հարցերը լուծեր։
Մինչդեռ, որքա՜ն նոր խնդիրներ,...։
Եւ միթե՞ Ճշմարտությունը պայմանավորված է հավատքի առկայությամբ կամ բացակայությամբ։
Միթե՞ հավատքի պակասից կամ բացակայությունից Ճշմարտությունը կարող է դադարել գոյություն ունենալ։
Հարցը ներաշխարհի մասին չէ։
Այ ներաշխարհի ճշմարտության քաղցից է, որ հավատքի խնդիր է առաջանում։
Եւ այդ քաղցը նույնպես կրում է սովորական քաղցի բոլոր օրինաչափությունները։
Մի ժամանակ մարդիկ իրենց հանապազորյա հացի խնդիրը աստծուն չէին վերագրում։
Սովին չտրվելու համար կամ սնունդ էին ստեղծում կամ էլ ստեղծողին էին թալանում։
Ստեղծողներն էլ թալանին աշխատում էին պատրաստ լինել որ եկող տարի առավել չչարչարվեն։
Հետո հայտնվեցին խորամանկ մարդուկները, որոնք Դիցազներին ուժով չափվելու մարտահրավեր արին և առաջարկեցին քարից ջուր քամել։
Դիցազներն էլ առաջինը մզեցին քարերը, բայց փոշի ելավ, այլ ոչ թե ջուր։
Էս մարդուկներն էլ պանիրը քարի տեղ քամեցին ու հպարտությամբ իրենց հաղթող հռչակեցին։
Դիցազներն էլ որոշեցին այդ պիղծերի համար այլևս գործ չանել ու փակվեցին ագռավաքարերում։
Այդ մարդուկները չհասկացան էլ, որ Դիցազները իրենց հակառակորդ չընդունեցին և այդ պատճառով ոտքի ճկույթի տակ չտվին։
Դրանք էն, որ մինչ այժմ հավատի մոմեր էն վաճառում։
Մոմերը վաճառվում էն, որովհետև գնորդների երևակայություն կոչվածը աստծուն կաշառելու սին պատկերներ է նկարում։
Արդյո՞ք սուտը չէ «հավատք» կոչվածի միակ սպառողը։
Արդյո՞ք սուտը չէ հավատքի համար իրեն պատռողը։
Իդեպ, բառերի վերջին «ք»ն հոգնակիացնում է հասկացությունը։
Այսինքն «հավատք», նշանակում է ոչ թե մեկ, այլ շատ։
Եւ այդ հավատներն էն, որ մարդկանց ավելի շատ տրոհում էն, քան միավորում։
Արդյո՞ք դեռևս եղել է մի մարդ, որն իր հավատով ցամաքեցրել է աղբյուրը բոլոր տառապանքների։
Եթե եղել է, ապա շատ վաղուց չպետք է լիներ գեթ մեկ տառապող։
Արթնացի'ր Հայ Մարդ.
Քո Ազատ Նախնիք չէին տառապում։
Ու տառապանքը որպես հոգևոր կատարելացում՝ չէին կտակում։
Երգելով էին Նրանք կառուցում տուն ու դպրոց, բերդ ու ամրոց,...։
Թափ տուր Ոգիդ տառապանքի հառաչներից։
Թափ տուր միտքդ հառաչանքի շառաչներից։
Փորձիդ հավատա։
Արդեն կատարած գործիդ հավատա։