Չափածո մտքեր

Ամեն թիթեռ իր անցյալում թրթուռ է,
Բայց թիթեռ չէ ամեն թրթուռ ապառնի,
Ամենմահ չէ, որով մեռնող թրթուռը,
Պիտիանշուշտ թիթեռ տեսքով համբառնի։
***
Հոգին Լույս է՝ ինչպես Արև մանրակերտ,
Հավետ անմար՝ ամեն կողմից լուսաշող,
Չի ընդունում մռայլ մտքեր մարդակերտ,
Արևի պես միշտ խաղաղ է՝ ժպտացող։
***
Բարի գործը վերածվում է չարիքի,
Զոհ դառնալով գնահատման կարիքի,
Թե ուզում ես համբավ պահել բարիքի,
Պետք է ապա համբերանքդ հերիքի։
***
Շատէ մարդը ազնվությամբ ետ ընթացել իր նախնուց,
Շատ է երկնել գաղափարներ ծուլությունն իր կերակրող,
Շատ ամաչեց երկոտանին, բոլորի հետ դասվելուց,
Ու ներքաշվեց ագահության մրցավազքին փող սիրող։
***
Արևելք է Արևի ամեն մի շող ցոլական,
Հենց Արևն է ամենի միակ ելքը իրական,
Արևով է ամենը՝ ձայն, գույն, բույր, համ ստանում,
Արևից է մեր Հոգին ուժ առնում և Զօրանում։
***
Մարդը մարդկանց պատեց ճառով,
Ապահով կյանք խոստանալով,
Ու ճառի պատ կառուցելով,
Ճաշակեց կյանքն իր ապահով։
***
Որքան բարձր,նույնքան խորը,
Նույնքան սեղմ ու ընդարձակ,
Թումանյանն է, որ ասում է,
Ճշմարտություն Բացարձակ։
***
Չարը չունի այլ նպատակ՝ քան բարին,
Նա գործում է համակելով արդարին։
Նրա գործն է՝ ապրած արդար անցյալին,
Ավելացնել թյուր կարծիքներ «ես»-ային։
***
Այն,ինչ մանկանը աճել է օգնում,
Շփոթ է ստեղծում հասունի հոգում,
Ինչից մանուկը շատ քիչ է հոգնում,
Հասունի մտքից անդորր է պոկում։
***
Չարի պատիժը որքան ուշանում է,
Նրան պատժողը այնքան չարանում է։
***
Գտե՞լ է արդյոք մարդ Ճշմարիտը,
Երբ որ գտածով վիճել է տենչում,
Ի՞նչ է հասկացել այդ միամիտը,
Որ այդպես լարված, հևքով է շնչում։
***
Մարդ կա իրեն փնտրում է գրքում,
Ու իրեն համար կյանքն է հերքում,
Մարդ էլ կա իրեն փնտրում է կրքում,
Եւ արագացնում տրոփը կրծքում։

Մարդ կա իրեն փնտրում է փառքում,
Ու հայտնվում է թաքուն ծաղրանքում,
Մարդ էլ կա իրեն փնտրում է ջանքում,
Եւ հաստատվում է անդուլ տանջանքում։

Մարդ կա փնտրում է իրեն փնտրողին,
Ու ձև է բռնում լուրջ ուսուցողի,
Մարդ էլ կա կորցնում է իրեն գտնողին,
Եւ ձև է ստանում փուչ փնովողի։
***
Պատրանքը միշտ ականջով է գիտակցություն թափանցում,
Մխրճվելով հավատի մեջ, «ես»ին գրգիռ փոխանցում,
Բանսարկուի այդ գրգիռը ներաշխարհն է ողջ ցնցում,
Խուժ ու դրուժը վեր է հանում, բանականը վար գցում։
***
Ո՞վ է հիշում, ինչպես դարձավ մարմնի տեր,
Եւ ո՞վ գիտի, ինչպես լինել մարմնին տեր,
Ինչպե՞ս մտքի ընկալածին խառնել սեր,
Որ չլինեն համոզմունքներ՝ գեր ու թեր։
***
Ամեն մարդու էությունը կայանում է իր փնտրածում,
Փնտրում են այն, ինչի հանդեպ սեր են տածում,
Մարդը այն է, ինչ որ շատ է նա տարածում,
Եւ շատ հաճախ ինքը իրեն՝ իր ատածին է վերածում։
***
Կյանքը թթվածնի և ածխածնի գոյապայքարն է,
Առաջինը գրոհում է, իսկ երկրորդը կասեցնում,
Կյանքի ձևերն էլ դաշնակիցներն են այդ գոյակռվի,
Նրանցով էլ գրոհողն ու կասեցնողն են իրար  ուտում։
***
Մարդը այլոց մեջ՝ իրեն է սիրում,
Իսկ իր մեջ այլին մտովի տիրում,
Ու մարդը ներսում իր «ես»ն է մերսում,
Իրեն վեր դասում՝ «մենք»ը անտեսում։
***
Հոռետեսը ինքն իր մասին ասում է թե՝ իրատես է,
Լավատեսն էլ չի զլանում նույնը ասել ինքն իր մասին,
Չեն  հասկանում, որ իր մասին վկայողը կույր չտես է,
Հավանաբար ուսուցիչն է բացակայել հենց այդ դասին։
***
Անփոփոխ է լոկ փոփոխությունը,
Ամեն վարկյանը՝ հեղափոխություն,
Խոստումով գնված վստահությունը,
Ուզում է անել դերափոխություն։

Դերիփոխվելով՝ խաղը չի փոխվում,
Արդյունքը մի նոր դերակատարում,
Խաղը դիտողն է խաղին խոնարհվում,
Վատնած հավատից անդուլ չարանում։
***
Կաթը մերան ներառավ, արդյունքը մածուն եղավ,
Իսկ խմորը՝ թըթխմոր՝ շնչեց, փքվեց, վեր ելավ,
Ոսկին պղինձ ներառավ, արդյունքը խամրում եղավ,
Իսկ դպրոցը՝ գժերին՝ ցնցվեց ու ավեր եղավ։
***
Երբ կապիկը զարմացավ՝ ինքնությունից զայրացավ,
Զարմանալով աննկատ , կամաց-կամաց մարդացավ,
Ցատկոտելուց ծուլացավ և կուտակեց հազար ցավ,
Հողի վրա ամրացավ, դարձավ կյանքի գրող ուցավ։

Մարդն իրենով հիացավ, արար-աշխարհ մոռացավ,
Արմատներից հեռացավ՝ ունայնության հանգեցավ,
Որքան որ շատ գործեցավ՝ անապատը մեծացավ,
Ինքն իրենով պարծեցավ՝ կապիկին վերադարձավ։
***
Միժամանակ մշակույթը ապրելու՝ այլ ոչ ելույթ ունենալու համար էր,
Այն ժամանակ ապրելըերջանկության՝ այլ ոչ ծափերի համար էր,
Երջանկությունը պատճառ ուներ՝ այլ ոչ պատահական էր,
Պատճառը հասկացում ուներ՝ այլ ոչ «ճակատագրական» էր։
***