Բարուց և չարից անդին

Վաղուց չեմ փնտրում 
Կեանքում իմ տեղը,
Ու նաև դերը,
Այն էլ գլխավոր.
Ես դերասան չեմ,
Արևից բացի ոչ մեկի սան չեմ:
Ինչու՞ են մարդիկ
Ձևականության իրենց թատրոնում
Իրենց տեսնելով գլխավոր դերում
Իրենց ճաշակի քմահաճույքով
Այլոց համընկնող դերեր սահմանում,
Հետո զարմանում, հետո զայրանում, 
Որ այս այսինչը
Իրեն շնորհված դերը վատ խաղաց:
Ինչու՞ են մարդիկ 
Դեր բաժանելու իրենց մոլուցքում
Դեր են հատկացնում
Մինչև իսկ Աստծուն:
Ու երբ այդ դերը Աստված չի ստանձնում
Այդ «դժվար» դերը իրենք են խաղում
Եւ աղավաղում...