Երազս

Երազումս մի ագռավ,
Դառավ Էպոսի պառավ,
Ասավ.
- Քո տուն ավիրի
Մհերին մի խանգարի:
Ասի.
- Տունս ավեր ի,
Հետն էլ աշխարն ի ավեր:
Ի՞նչ ես Նանի շառ անում,
Թե Մհեր եմ խանգարում:
Չէ՞ որ Մհեր ասեր ի,
Որ դուս կգա քարայրից,
Երբ աշխարքը ավիրվի,
Ինչից հետո էլ շինվի,
Էնժամ հրամանք կլնի,
Որ քարայրից դուրս էլնի:
Հիմա աշխար ավեր ի,
Ես լէ նրան շինարար,
Որ կարենամ Մհերի
Դուս գալուն դառնամ հնար:
Ասավ.
- Քիչ էլ համբերի,
Դեռ սկիզբն է ավերի,
Չէս տենու՞մ որ դեռ մարդիկ,
Մեղավոր ին ու խարդախ:
Ինչի՞ ես դու քեզ տանջում,
Որ նրանք դառնան անկախ:
Նրանք իրենք են կախել,
Իրենց՝ իրենց մեղքերից,
Ու վաղուց են սովորել,
Ուտել օտար ձեռքերից:
Նենց որ էլ մի խանգարի,
Որ աշխարը ավիրի

Այսպես խոսեց այդ Նանին
Ու նորից դառավ Ագռավ,
Մինչև միտքը հասկացա,
Թևին տվեց ու թռավ:

Հ.գ. Հասկացա Նանի միտքը:
Էլ «բարև»ի հեղափոխությանը չեմ խանգարելու:
Դեռ չի եկել շինելու ժամը ու ավիրվելու շատ բան կա:
(գրելուս օրն ու ժամանակը՝ քիչ առաջ :) )