Ով էլ լինի «հաղթող»ը, միևնույն է ՊԱՐՏՈւԹՅԱՆ դափնին ժողովրդինն է:
Եւ ժողովրդի պարտությունը ընտրությունից ընտրություն չէ:
Ինչպե՞ս կարելի է ճահճին կուլ գնալու մրցավազքում հաղթել:
Ժողովրդը պարտված է քեֆչիությունից:
Ժողովուրդը հաջողություն է համարում սնունդ հայթայթելը(հաճախ իրեն հիվանդեցնող):
Եւ սնունդի թափվելու ենթակա ավելցուկը նույնպես հաջողության նշան է համարում՝ առատության եղջյուր:
Ժողովրդի ՀԱՂԹԱՆԱԿԸ միայն Ազգանալով կլինի:
Ազգանալ՝ նշանակում է վաղվա օրը հասկանալ:
Դա սերունդներին ճիշտ վերաբերվելն է:
Դա «գոռալու իրավունքից» հրաժարվելով է ձեռք բերվում:
Ավագները հաճախ ստիպված են լինում սերը սեփական սերունդի նկատմամբ ատելության փոխակերպել, քանզի վախով են սիրել և վախկոտ սեր ակնկալել:
Շատ բնական է վանողի առկայության դեպքում վանվելը:
Ժողովուրդը վանվածների՝ վանողականությամբ լիցքավորված հավաքականություն է:
Եւ նրա ընտրությունն էլ է հանուն վանելու, այլ ոչ ձգվելու ու ձգելու:
Էլեկտրոմագնիսական դաշտում նույնանուն բևեռները վանում են միմիանց:
Հոգու դաշտը այլ է, քան էլեկտրոմագնիսականը և այդտեղ վանվում են ատողները, ձգվում սիրողները:
Ձգողության բացակայությունը փաստում է Սիրո բացակայությունը:
Եւ երկրային ու երկնային սիրո խոստումները կարող են միայն առատ լինել ի նշան Սիրո բացակայության:
Բնությունը չի կարող ատելու համար երկար կյանք պարգևել: