Թքելը տգեղ սովորություն է, թքած ունենալը՝ գռեհիկ։
Անցյալի վրա թքած ունենալը սրիկայություն է, ապագայի վրա՝ ստորություն։
Եթե որևէ անձ կամ անձնակազմ արևմուտքից կախվածության դեմ է ջղաձգվում, ապա նա անուղղակի Ռուսաստանից կախվածություն է քարոզում, իսկ դա նշանակում է անցյալի վրա թքած ունենալ։
Իսկ Ռուսաստանի հանդեպ ջղաձգվելն էլ նշանակում է արևմուտքից կախվածություն քարոզել, ինչը ապագայի վրա թքած ունենալ է։
Եւ ընդհանրապես, ցանկացած ջղաձգություն քնքուշ ասած՝ անառողջություն է։
Ուղղակի կամ անուղղակի որևէ մեկից կախվածությունը դատապարտել-քարոզելը բարոյական տեղ չի թողնում ընդհանրապես անկախությունից խոսելու։
Անձի հակակրանքը երբեմն կարող է ազնիվ լինել, անձնակազմինը՝ միշտ կաշառված։
Նախ վարքով ու բարքով է անհրաժեշտ անկախանալ։
Հարկավոր է անկախանալ անհոգ ապրելու ունայն ձգտումներից։
Դա կհանգեցնի հոգսերի զգալի կրճատման։
Անհոգության ձգտողները հաճախ ուրիշների հոգսերն էլ են հոգում։
Հարկավոր է սովորություններից անկախանալ, որպեսզի արտասովոր կախվածության մեջ չընկնել։
Բույրերից անկախացումը կարող է գարշահոտություններից հեռու պահել, գույներիցը՝ դժգունությունից, ձայներիցը՝ աղմուկից, համերիցը՝ անհամություններից, ...։
Ուշանալու սովորությունից անկախանալը կազատի շտապելուց։
Շտապելուց անկախանալը՝ խառնաշփոթից։
Խառնաշփոթից անկախանալը՝ լարվելուց։
Լարվելուց անկախանալը՝ հոգնելուց։
Հոգնելուց անկախանալը՝ տխրությունից։
...
Իսկ ամենակարևորը՝ վախերից անկախանալն է։
Քաղցի վախից անկախանալը կազատի գիրացումից, շատակերության վախից անկախանալը՝ նիհարությունից։
Օտարի սովորություններից վախենալը ժամանակ չի թողնում սեփական ավանդույթները հասկանալու համար։