ՎԱՍՆ ԴԻՑԱՑ

Հայտնի չէ, թե Քրիստոսը ինչ է ասել։
Քրիստոսից ոչինչ էլ հայտնի չէ։
Իսկ ինչ էլ հայտնի է որպես հայտնություն, մարդկանց մղում է դեպի մռայլ ու մութ անհայտություն։
Կան մարդկային՝ չափազանց մարդկային վերագրումներ։
Սակայն ծառը պտուղներով են ճանաչում, ինչպես Քրիստոսին վերագրված և նրանից առաջ եղած Արիական իմաստությունն է ասում։
Քրիստոսը պահածոյացրեց իր ժողովրդի մեղքերը և բոլոր պահածոների կափարիչները թռան և սկսվեց մեղքերի համամոլորակային համաճարակ։
Քրիստոսը հավաքեց իր ժողովրդի մեղքերը և բաժանեց ողջ մարդկությանը։
Մարդկությունը վերցրեց այդ «անվճար ապրուստի միջոցը» և շատ թանկ վճարեց։
Հարկավոր էին մեղսագործներ, որպեսզի մեղքերից փրկողի գաղափարի խոստումը պատվաստվի։
Իսկ «մեղքերից փրկությունը» խոստում լինելու կարգավիճակը դեռ երկար կպահպանի։
Մարդիկ ավելի շատ մտածում են իրենց մեղքերը փրկելու, քան թե մեղքերից փրկվելու մասին։
Ամենամեծ մեղքը՝ եսակենտրոնությունն է։
Եւ դա է բիբլիայի ժողովրդի պաշտած աստծո անվան ստուգաբանությունը(եհովա բառացի նշանակում է՝ ես եմ որ եմ)։
Ամեն մարդ իրեն դրսևորում է այնպես, ինչպես իր աստծուն է պատկերացնում։
Մեր Նախնիք հրեշի տակինների փոխարեն Դիցերին էին պաշտում և Դիցերի ՄԻԱՍնականությունը պաշտում էին որպես ՄԻԱՍտվածություն։
Եւ Դիցերն այդ ունեին Զորեղ, Ողջախոհ, Ազնիվ, Անապակ, Հյուրընկալ, Բերրի, Շիտակ, Իմաստուն, Առաքինի, Արդար, Առողջ, Մաքրագործ, ... կերպարների ընկալում։
Եւ Դիցերը մեր նույնն են մնացել,
Նրանց ուրացել ու շատ ենք լացել և չենք հասկացել,
Որ Նրանցով ենք ամեն առավոտ աչքներս բացել,
Եւ Նրանցով ենք կյանքին ժպտացել,
Նրանք մեզ երբեք չեն ստիպում հայցել,
Նրանք միշտ եղել ու չեն հնացել։