ՄԱՐԴՈՒՆ ՄԱՐԴՈՒԹՅՈՒՆ

Ափսոս կենդանիների լեզուն չեմ հասկանում, իմանալու համար,թե նրանք ի՞նչ են ասում մարդկանց և իրենց մասին։
Կուզենայի իմանալ, թե ինչու՞ է մարդ արարածը հաճախ դրսևորում իր իսկ կողմից կենդանիներին վերագրվածը։
Մարդն ասում է կենդանիները բանական էակներ չէն և ինքը ապրում բանականությունը անտեսող կյանքով։
Մարդը իր համար չափավորել է բանականությունը և կոչել տրամաբանություն։
Կարծես չի ուզում լինել անչափ բանական, որ հանկարծ Աստված չնեղվի։
Եւ մարդու տրամաբանությունը դարձել է նրա ներքին անազնիվ ու տգետ ոստիկանը։
Մարդու տրամաբանությունը նրան ասում է, թե սառչելը նշանակում է մրսել։ 
Ու մրսում է նույնիսկ առանց սառչելու։
Մարդը տրամաբանում է, որ, եթե սառը ջուր լցնի վրան կսառչի ու կհիվանդանա։
Եւ եթե լցնում է՝ տաքանում է։
Եւ ստացվում է, որ բնությունը չի ենթարկվում տրամաբանության օրենքներին և նախընտրում է ոչընչանալ։
Անապատն է տրամաբանության հետևանքը։
Կենսաբաններն ասում են, որ շատ անապատների տեղերում փարթամ ու զով անտառներ են եղել, չնայած Արևի կիզագոտում գտնվելուն։
Անտառների վերացումը տրամաբանությամբ վերագրում են հրդեհներին։
Հրդեհները՝ հորդ անձրևներին նախորդող կայծակներին։
Մարդու ներկայիս վերաբերմունքը Բնության հադեպ՝ անապատի այլ հեղինակի է մատնացուցում։
Նույն այդ հեղինակը արդեն «կապրոնից» է խոտածածկույթ, ծառ ու ծաղիկ պատրաստում։
Սակայն միշտ չէ այդպես եղել։
Միշտ չէ մարդը բանականը փոխարինել տրամաբանականով։
Ժամանակին մարդու հարազատ վերաբերմունքը կյանքի մյուս տեսակների հանդեպ շատ բույսերի ու կենդանիների դարձրեց ընտանի և երախտագետ։
Այն ժամանակ էր մարդը բանական։
Այն ժամանակէր Բանը Աստծո մոտ՝ Աստված մարդամոտ։
Այն ժամանակ մարդը Աստծու հետ լռելու ժամանակ էր գտնում։
Այն ժամանակ մարդկայինը Աստծուց էր, Աստվածայինը՝ մարդուց։