ԱՆՏԵՍՎԱԾ ԾԱՌԱՆ

Աստված Սեր է։
Նա Սիրով է արարել աշխարհն ու նրա բոլոր կյանքի տեսակները։
Այնքան Սիրով, որ իրեն է ներդրել Ամենում։
Աստված խոսելու ունակություն է շնորհել, բայց երբեք չի խոսել։
Նա դրա կարիքը չունի, քանզի Գործ է արել և շարունակում է անել։
Եւ շարունակում է առկա լինել ամեն կատարելագործման գործընթացում։
Աստված չի խոսում, բայց համր չէ, քանզի համր են լինում խլությունից կամ վախից։
Աստված ծառաներ չունի և Նրան հնարավոր չէ ծառայել։
Նա է բոլոր ժամանակների մեծագույն ծառան։
Նա չի ծառայում հրամաններ կատարելով, բայց շատ ուշադիր է ամեն հրահանգի հանդեպ։
Նա միշտ սպասում է գործելու հրահանգի։
Նա միշտ ծառայում է մաքրագործելով։
Նա միշտ թաքուն ամաչում է աղբ ներկրողների և տարածողների ներսում։
Աստված Սեր է և Նրան դեմ է Սիրո դրսևորման ամեն խոչընդոտ, Սիրո ոչընչացման ամեն ծրագրված կամ չգիտակցված սպառնալիք։
Աստված միշտ սպասում է մաքրագործելու հրահանգի։
Նա է բոլոր ժամանակների վարքերը և անմաքուր վարք ունեցողներից Մաքրագործողը։
Նրա ծառայությունն է բոլոր ժամանակների Ազնիվ մարդկանց մտքերը և Հայրենիքի պաշտպանության ուղին լուսավորում։
Նրա ծառայությամբ է ապրում Ինքնիշխանը։
Նրա ծառայությունն է Արևի, հողի, քամու, անձրևի գործակցությամբ ամեն արարին սնունդ հասցնում։
Նրա ծառայություններից հրաժարվելու հետևանք են հիվանդանոցները, բանկերը, բանտերը, գործարանները, կուսակցությունները, կրոնները, պարիսպները, ...։
Սիրեցեք ձեզ Սիրով ծառայողին և միշտ պատրաստ կլինեք պատերազմներին և ապահոված Խաղաղությունը։