ԿՈւՐՍԱՅԻՆ

Սիրով ներկայացնում եմ տարիներ առաջ գրածս կուրսային աշխատանքը Բժիշկ՝ Հայկազ Սարգսյանի ռուսերենից թարգմանությամբ։

                                 ՅՈԳԱ

- Եթե ջանանք «Յոգա» բառը արտահայտել մեկ բառով, ապա այդ բառը կլինի «կամք», քանի որ այդ բառը, ինչպես և «յոգա»-ն բացառում է սանձարձակությունը, հուզումը, ինքնակամությունը և այլն:
- Յոգայի մասին կարելի է գրել, բայց գրվածքներում յոգա չկա:
- Յոգայի մասին կարելի է խոսել, բայց յոգայում բառեր չկան:
- Յոգան լինում է կենցաղում, բայց չի լինում կենցաղային:
- Յոգայի ուղղությունները բազմաթիվ են, բայց մինչև յոգա բարձրանալ կարելի է միայն դեպի ճշմարտություն անկեղծ անձնվիրության միջոցով:
- Յոգա` դա Ճշմարտություն է: Ինչպես Ճշմարտության մեջ չկան գաղտնիքներ, այնպես էլ յոգայում:
- Յոգայի որակների ինքնահռչակման ցանկացած փորձ բխում է «ես»-ից (էգո):

                 «Ես»-ը (Էգո) 
- Ինչպես նշանակություն` հարազատ չէ նույնիսկ եսամոլների (էգոիստների) համար:
- Ինչպես իմաստ` բացասական է անձի ձևավորման համար:
- Էությունը` զարգացման արգելք:
- Դրսևորման ձևը` գիտակցված կամ չգիտակցված սուտը:
- Դրսևորման եղանակը` մոլորությունը:
- Հետևանքը` ինքնաոչնչացումը:
- Հանդիսանում է քննադատող նույնիսկ ինքնաքննադատության մեջ:
- Եսը լինում է կոպիտ` իշխանության առկայության դեպքում, մեղմ` առանց նրա առկայության:
- Եսը հանդիսանում է սրտի և սարսափի միակ աղբյուրը:
- Բոլոր սպանությունները եսամոլությունից են:
- Եսը կարող է ծխելու, ալկոհոլիզմի և այլ թմրությունների համար պատճառ լինել, բայց ինչպես նարկոտիկ` չգերազանցված է:
- Եսի հաղթահարման ամենաարդյունավետ եղանակը` դա ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄՆ է:

                ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄ

- Առանձնացումը` դա հեռացումն է վնասակար կամ անօգուտ սովորություններից, և ոչ մի դեպքում փախուստ չէ: Դա անցյալ ուղու իմաստավորումն է և ապագայի պլանավորումը:
- Առանձնացումը` դա մենակություն չէ:
- Միայնակը նա է, որի կարիքը հարկավոր չէ:
- Տգիտությունից ավելի ծանր բեռ չկա:
- Անհնար է մարդուն ազատել այդ բեռից առանց նրա գիտակցման:
- Չկա տգիտության բեռը, չի լինի ՀՈՒԶՄԱՆ առիթ:

               ՀՈՒԶՈՒՄ

  • Բոլոր գործողությունները չեն հուզում առաջացնում:
  • Հուզումները ծնվում են մտքերից, սնվում են մտքերով, առաջացնում են մտքեր և անհետանում են մտքերի հետ:
  • Ինչպես թելն է ասեղին հետևում, այնպես էլ հուզումը սխալին է հետևում, լինի դա մտքի, բառի կամ գործի սխալ:
  • Հուզումն այնտեղ է, որտեղ գաղտնիքն է, իշխանությունը և հասարակական կարծիքը:
  • Հուզումը ամեն երազանքի, պայքարի, հաղթանակի մեջ է:
  • Հուզումն ամենուր է, որտեղ չկա գիտակցում:
  • Որտեղ չկա գիտակցում, այնտեղ թագավորում է ՊԱՏՐԱՆՔԸ:

             ՊԱՏՐԱՆՔ

  • Պատրանքը` դա և ցանկալին է, և անցանկալին:
  • Պատրանքը`թերագնահատումն է և գերագնահատումը:
  • Պատրանք չկա գիտակցված ստի մեջ, բայց կա նրա անհրաժեշտության մեջ:
  • Պատրանքը կարող է ստեղծել ոչ իրական աստվածություն:
  • Ազատության պատրանք կարող է լինել, բայց ազատության մեջ պատրանք լինել չի կարող:
  • Պատրանքը յուրաքանչյուր հափշտակվածության, շեղման և գրավվելու մեջ է:
  • Բոլոր պատրանքները հանդիսանում են մեկ մեծ պատրանքի բաղադրիչները:
  • Պատրանքի միջոցով մարդը հարմարություններ է ստեղծում անգործության համար:
  • Պատրանքը առկա է և կյանքում, և ՄԱՀՎԱՆ մեջ:

             ՄԱՀ

  • Մահը` դա հարաբերական քուն է, քունը` դա հարաբերական մահ է:
  • Քնի մեջ կարելի է մահանալ, մահվան մեջ` ծնվել:
  • Մահը չար չի հանդիսանում, բայց չարը կարող է մահից օգտվել:
  • Մահը լինում է ֆիզիկական և մտավոր, բայց երբեք` հոգեկան:
  • Ֆիզիկական մահը` դա մարմնի կորուստն է, մտավորը` հանգստի կորուստը:
  • Բոլոր կապվածությունները ուղեկցվում են մշտական տագնապով:
  • Տագնապը ցրում է ուշադրությունը, որը բերում է զգոնության կորստի, որի պատճառով բազմաթիվ առիթներ ստրեսի (լարվածության) համար ծնում են խուճապ, իսկ խուճապը` Ցասում:

             ՑԱՍՈՒՄ

  • Ցասումը կարելի է վերագրել կրակի տարերքին, բայց աղավաղված տեսքով, այսինքն հրդեհի:
  • Հրդեհի հետևանքը միշտ ոչնչացումն է:
  • Նյութական հրդեհը ոչնչացումն է արտաքին աշխարհը, իսկ հուզականը` ներքինը:
  • Ցասումի համար միակ առիթը հանդիսանում է անսպասելիությունը:
  • Ցասումն առաջանում է բռնությունից և անզորությունից, անհավատությունից և սնահավատությունից, խաբվելուց և խաբվածությունից, չգնահատումից և գերագնահատումից, գոռոզությունից և անարժանությունից, խայտառակությունից և փառասիրությունից:
  • Ցասումը խժռում է առողջությունը, գեղեցկությունը, ուժը, բանականությունը, ժամանակը, բարեկամությունը, իմաստը:
  • Ցասումից ազատվելու համար հարկավոր է ազատվել «ես»-ից:
  • Ցասումը ծնվում է տառապանքից և ծնում է ՏԱՌԱՊԱՆՔ:

            ՏԱՌԱՊԱՆՔ

  • Տառապանքները հանդիսանում են ցանկությունների հետևանքը:
  • Կյանքում առկա են ցանկությունները, բայց ցանկություններում կյանք չկա:
  • Ցանկությունը` մահ չէ, այլ մահացում:
  • Ցանկությունների մահը` դա մահացումի ավարտն է:
  • Մահացումի ավարտը` դա տառապանքի ավարտն է:
  • Տառապանքի ավարտը` դա կյանքի գիտակցումն է:
  • Կյանքի գիտակցումը` դա իմաստության ուղին է:
  • Իմաստության ուղին` դա ազատագրման հիմքն է:
  • Տառապանքը հայտնվում և անհետանում է ՄՏՔԵՐՈՎ:

              ՄՏՔԵՐ

  • Մտքերը տարածված են ամբողջ տիեզերքով:
  • Մտքերը կարելի է ընտրել, մարզել, ուղղորդել, հավաքել:
  • Բոլոր արարումները և կործանումները սկզբում առաջացել են մտքերում:
  • Բոլոր բառերը նախ հանդիսանում են մտքեր, բայց ոչ բոլոր մտքերն են բառի վերածվում:
  • Մտքերը նման են երկնքին, կարող են լինել պարզ և ամպամած:
  • Մտքերը նման են ջրին, կարող են լինել հագեցնող կամ խեղդող:
  • Մտքերը կարող են լինել թույնի նման` առողջացնող կամ թունավորող:
  • Մտքերով կարելի է պատճառել վնաս կամ վերացնել ՎՆԱՍԸ:

             ՎՆԱՍ ՉՊԱՏՃԱՌԵԼԸ

  • Վնասը գործողություն է:
  • Այն դրսևորվում է գործով, խոսքով և մտքով:
  • Վնասը այն ամենն է, ինչը սպառնում է առողջությանը:
  • Որտեղ անմաքուր արյուն է մտնում, այնտեղ ուղին խցանվում է:
  • Առողջությունը ճշտության չափանիշն է (էտալոն):
  • Վնասը տգիտության դրսևորումն է:
  • Եվ նա, ով վնասում է, և նա ում վնասում են:
  • Չկա տգիտություն` չկա վնաս:
  • Վնասը կանխելու համար անհրաժեշտ է ԿԱՄՔԻ առկայությունը:

                 ԿԱՄՔ

  • Կամքը` դա նպատակ և նպատակին հասնելու միջոց է:
  • Կամք չկա այնտեղ, որտեղ կախվածություն կա:
  • Կամքը` դա բացարձակ ինքնահսկումն է:
  • Հնարավոր չէ հասնել ինքնահսկողության առանց իմացության:
  • Հնարավոր չէ հասնել իմացության առանց ուսումնասիրության:
  • Ինքնաճանաչումը` դա տագնապների հաղթահարման ուղին է:
  • Բնության ճանաչումը` դա ես-ի հաղթահարման ուղին է:
  • Անհնար է ճանաչել բնությունը, չճանաչելով իրեն:
  • Ճանաչումը հանդիսանում է նախապայմանը ԶԱՐԳԱՑՄԱՆ համար:

                ԶԱՐԳԱՑՈՒՄ

  • Գոյություն ունեն երեք հավերժական հասկացություն:
  • Դա նյութն է, միտքը և ոգին:
  • Այդ երեքի միասնությունը կազմում է հոգին:
  • Նյութի զարգացումը տանում է դեպի աճ:
  • Մտքի զարգացումը` բարձրացում:
  • Ոգու զարգացումը` համբարձում:
  • Զարգացումը կարող է լինել վերև, ներքև, մի ուղղությամբ, բոլոր ուղղություններով:
  • Զարգացման բացակայությունը նշանակում է հետ զարգացում:
  • Ակտիվ զարգացումը չի կարող լինել բազմակողմանի:
  • Զարգացման կայունությունը կարելի է ապահովել միայն համակարգի (սիստեմի) առկայության դեպքում:
  • Համակարգի համար անհրաժեշտ է միջոցներ, միջավայր և ժամանակ:
  • Զարգացման բոլոր տեսակների համար անհրաժեշտ է ԳՈՐԾՈւՆԵՈՒԹՅՈՒՆ:

              ԳՈՐԾՈւՆԵՈՒԹՅՈՒՆ (ԿԱՐՄԱ)

  • Գործունեությունը լինում է երկու կարգի. վաղ թե ուշ պտուղներ բերող:
  • Պտուղները նույնպես լինում է երկու կարգի. օգտակար և վնասակար:
  • Գործունեություն է հանդիսանում ցանկացած գործ, խոսք, ցանկացած միտք:
  • Կառույցի կենսունակությունը ցույց է տալիս գաղափարակրի խորությունը և խորաթափանցությունը ոգեղեն տիրույթի ԿԱՐԳՈՒՄ:

               ԿԱՐԳ (դհարմա, կարգ ու կանոն)

  • Կարգը լինում է երկու տեսակ. արտաքին և ներքին, այսինքն խիստ և բարոյական:
  • Այդ երկուսի համատեղ գոյակցությունը կամ զուգակցումը անհնար է:
  • Խիստ կարգը հաճախ չի ապրում նույնիսկ մեկ սերունդ:
  • Բարոյական կարգ ու կանոնում պատասխանատվության զգացումը ելնում է խղճից:
  • Խիղճը և սարսափը` տարբեր հասկացություններ են և անհամատեղելի:
  • Բարոյական կարգում թագավորում է գիտակցված պարտքի գիտակցությունը, և խոր փոխհարգանքի մթնոլորտը:
  • Հարգանքը ծնվում է ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ իմաստությունից:

               ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ (Իշվարա)

                    Փնտրանել բայց ոչ տեսանել,
                    Գտանել բայց ոչ գիտանել:

                                       Գրիգոր Նարեկացի

  • Ճշմարտությունը` դա աստվածայինը ընկալող մտքի վիճակ է:
  • Ամենը պատկանում է ճշմարտությանը, բայց ճշմարտությունը` ոչ մեկին:
  • Ճշմարտությունը կորչում է վեճի մեջ:
  • Վեճը առաջանում է «ես»-ից: Ճշմարտություն չկա «ես»-ի մեջ:
  • Ճշմարտության հետ կարելի է միաձուլվել, բայց անհնար է նույնանալ:
  • Ճշմարտությունից կարելի է փախչել, բայց անհնար է խուսափել:
  • Չկա ՈՒԺԻ աղբյուր` ճշմարտությունից ավելի ուժեղ:

                  ՈՒԺ

  • Ուժը արարման նախապայմանն է:
  • Ուժը ցույց տալու փորձը` թուլություն է:
  • Ուժը չի կարող սպառնալ: Բոլոր սպառնալիքները` թուլություն են:
  • Ուժը չի կարող զարմացնել: Զարմացնելը` թուլություն է:
  • Միայն ուժեղն է սիրելու ունակ: Թույլի սերը` շողոքորթություն է:
  • Միայն ուժեղն է ունակ առանց չափազանցման ընդունելու և ասելու ճշմարտությունը:
  • Միայն ուժեղն է ունակ նվիրել և ընդունել նվերներ առանց ակընկալման:
  • Միայն ուժեղն է ունակ սովորեցնել և ընդունել ուսմունքը առանց ինքնամեծարման:
  • Միայն ուժեղն է ունակ ազատ լինելու և ազատագրելու առանց ինքնահռչակման:
  • Միայն ուժեղն է ունակ ուրիշին ցանկանալ այն, ինչ իրեն է ցանկանում:
  • Ուժը լինում է մեխանիկական, ֆիզիկական, մտավոր, հոգևոր:
  • Ամեն կարգի ուժ ունի ՍՆՄԱՆ աղբյուր:

                     ՍՆՈՒՆԴ

  • Սնունդը լինում է պինդ, հեղուկ, գազակերպ, մտային, հոգևոր:
  • Սնման բոլոր տեսակները լինում են մաքուր և անմաքուր:
  • Յուրաքանչյուրը նմանվում է իր կերածին:
  • Օրգանիզմի կողմից ինչքան բարձր է սննդամթերքի յուրացումը, այնքանով այն կարևոր է ուժերի ապահովման համար:
  • Սննդամթերքների գայթակղությունը հաղթահարելու կարևորությունը ոչնչով պակաս չէ, քան հաղթահարումը այլ տեսակ գայթակղություններից:
  • Նա, ով սնվում է ուրիշի կյանքի հաշվին (միս, ձուկ) կորցնում կամ ձեռք չի բերում բանականության մշտական հատկություն:
  • Սնման մեջ չափի զգացողության օրինակներ կարելի է անթիվ դիտարկել ԲՆՈՒԹՅԱՆ մեջ:

                    ԲՆՈՒԹՅՈՒՆ  

  • Բնությունը Արարիչ-Աստծու գոյության՝ զգայարաններով ընկալվող միակ ապացույցն է:
  • Աստծու ընկալման այլ տեսակներ գործում են միայն ճշմարտությանն անկեղծ նվիրվածության դեպքում:
  • Բնությունը արարման համար սկզբունք, հող և պայմաններ են:
  • Որտեղ չկա արարում, այնտեղ չկա ուժ, ճշմարտություն և անկեղծ սեր:
  • Բնության սպանությունը յուրաքանչյուր սպանության մեջ է:
  • Յուրաքանչյուր սպանության մեջ` ինքնասպանություն է:
  • Սպանել` նշանակում է չկարողանալ սիրել, ինչպես նաև բարեկամություն անել:
  • Միայն մեկ տեսակ կա, որը սպանում է բնությունը, որպեսզի նրա տեղը բնությունից պաշտպանվելու ապաստարան (տուն) կառուցի:
  • Բնությունը ճշմարտության ԴՊՐՈՑ է:

                    ԴՊՐՈՑ

  • Դպրոցը` դա մտքի և մարմնի զարգացման ուղին է:
  • Մտքի և մարմնի զարգացումը անհրաժեշտ են էությունը ճանաչելու համար:
  • Դպրոցը` դա ճիշտ ընտրություն կատարելու որակի ձեռքբերումն է:
  • Դպրոցը` այնտեղ է, որտեղ կա ՈՒՍՈՒՑԻՉ:

                    ՈՒՍՈՒՑԻՉ

- Ուսուցիչը` դա բոլոր ժամանակների մեծագույն կոչումն է:
- Լինել ուսուցիչ` դա նշանակում է գիտակցել ոչ միայն իր գործի պատասխանատվությունը, բայց և աշակերտների գործի:
- Որտեղ ուսուցիչ` այնտեղ ուսմունք, որտեղ ուսմունք` այնտեղ չկա տառապանք:
- Որտեղ տառապանք կա, այնտեղ դպրոց չկա:
- Ուսուցիչը նա է, ով սովորեցնում է սեփական օրինակով:
- Ուսուցիչը նա է, ով սովորեցնում է առաջացած հարցերի պատասխանները գտնել ինքնուրույն:
- Ուսուցիչը ինֆորմացիան չի տալիս, այլ սովորեցնում է գտնել ճշմարտությունը ինֆորմացիայի մեջ:
- Առաջին ուսուցիչների ամենաառաջին ուսուցիչը հանդիսանում է Ճշմարտությունը:
- Ուսուցիչը նա է, ով տալիս է Ճշմարտությունը:
- Անհնար է ճանաչել ճշմարտությունը առանց ՀԱՎԱՏԻ:

                 ՀԱՎԱՏ

  • Հավատը բանալի է գիտակցությունը բացելու համար:
  • Գիտակցության բացումը նախապայման է Ճշմարտության ընկալման համար:
  • Հավատով գիտակցությունը բացվում է ոչ միայն Ճշմարտության առաջ:
  • Ճշմարտության մեջ հավատի հաղորդիչը հանդիսանում է մտքի զգաստությունը:
  • Սնոտիապաշտության տարբերությունը անհավատությունից միայն արտաքնապեսէ:
  • Հավատը հանդիսանում է Ճշմարտության հաղորդիչը սրտի մեջ:
  • Սրտում Ճշմարտություն չկաեթե այնտեղ սարսափ կա:
  • Դժվար է կորցնել հավատը Ճշմարտությունը ձեռք բերելուց հետո:
  • Դժվար է հավատ ձեռք բերել Ճշմարտության կորստից հետո:
  • Հավատըդա ստացված ինֆորմացիայի եզրակացությունհետևություն է:
  • Ով ոչ մի բանի չի հավատումնրան վստահել չի կարելի:
  • Որտեղ հավատՃշմարտությունկարգուկանոն կաայնտեղ հոգումտքի և նյութիներդաշնակություն է:
  • Այնտեղ պայքար չկա:
  • Այնտեղ անկեղծությունն է, այնտեղ ՅՈԳԱՆ է:

Քաղվածքներ Անդրանիկ Աթովանցի գրառումներից:
Բժիշկ` Հայկազ Սարգսյան
14.02.2013թ.