Ի՞ՆՉ ՓՈԽԵԼ

Խռովարարությունը սրիկայություն է։
Խռովք սերմանողներին անհրաժեշտ է պատժել։
Եւ անհրաժեշտ է պատժի մեջ արդար լինել, որպեսզի նոր խռովարարի չվերածվել։
Ավաղ, շատ վաղուց է հանդուրժողականություն քարոզվում բոլոր տեսակի խռովարարների նկատմամբ։
Սակայն ամեն սերունդ ինքը պատժի իր ժամանակի խռովարարներին, հաշվի առնելով նաև նախորդ սերունդների չպատժելու փորձը։
Հիմա մենք ապրում ենք խռովքներից սմքած մի երկրում։
Մեր ժողովուրդը անընդհատ խռովարարության զոհ է դառնում ու խռոված ճամպրուկները դասավորում։
Ո՞վ է խռովեցնում մեր ժողովրդին և ինչու՞ չի պատժվում։
Խռովեցնում են բոլորիս միասին ու դարձնում առանձնակի։
Մեր անպատիժ խռովարարները նրանք են, ում լիազորել ենք մեզ ավելի արդյունավետ ծառայել։
Բայց նրանք մեզանից ստացած լիազորությունները օգտագործեցին մեզ իրենց ծառայեցնելու կամ անպետքություն համարելու համար։
Մենք լիազորեցինք, որ նրանք մեզ ծառայեն, բայց նրանք իրենց բուռը հավաքեցին մեզ սպասարկելու ողջ ոլորտը։
Եւ հիմա նրանք մեզ խռովեցնում են մեզ սպասարկելով և հետն էլ ավելի մեր հանդեպ զորեղանում։
Մենք էլ չէնք կարողանում նրանց սպասարկումից հրաժարվելու ուժ գտնել և խռովում, արտագաղթում ենք։
Եւ մեզ օղակող արատավոր շրջանը գնալով ավելի է փոքրանում։ 
Եւ այդ շրջանը իրականում կաբալլական յուր պոչը կուլ տվող օձն է։ 
Եւ որքան խորն է պոչը կուլ տալիս, այնքան խռովքը ուժգին է մեզ խեղդում։
Սակայն չարժե մեր գլխին արդեն եկածով պայմանավորել մեր հետագա անելիքները։
Առաջարկում եմ միասին խռովելու փոխարեն մտածել միասին լիազորությունները ետ վերցնելու մասին։
Եւ այլևս ոչ թե մտածենք անձեր փոխելու մասին, այլ համակարգը։