ՎԱՍՆ ԺՈՂՈՎՐԴԻ

«Խղճից զատ բացահայտեցի մեկ այլ աստվածություն՝ ժողովուրդս։ Առաջինի դեմ միգուցե մեղանչել եմ, երկրորդի դեմ՝ երբեք»։
                                                                                        Գարեգին Նժդեհ

Շատ անգամ եմ առիթ ունեցել նոր ամուսնացածից կամ ամուսնանալ պատրաստվողից լսել՝ «հեսա կտենաք ինչ կնիկ եմ դաստիրակելու» արտահայտությունը։
Առաջին իսկ անգամից այդ արտահայտությունը անողները աչքիս սինլըքոր են երևացել։ Ո՜ւր էր թե միայն աչքիս երևացած լինեին։
Հետագայում դրանց ընտանիքը կամ քանդվել է, կամ էլ իրենք են հայտնվել կանանց կրունկի տակ։
Սակայն ասելիքս այլ է.
Գրեթե նույն սինլըքորությամբ այսօր մեր հասարակական-քաղաքական գործիչներն են դիտարկում մեր ժողովրդին։
Այսինքն ժողովրդին դիտարկում են որպես հումք, իսկ իրենց վարպետ և երբ հնարավորություն-լիազորություն են ստանում աշխատելու այդ «հումք»ի հետ, գանգատվում են դրա անորակությունից։
Մինչդեռ բազում անգամներ մեր ժեղովուրդը փաստել է իր բարձրորակությունը։ Ցավոք՝ գերակշիռ դեպքերում դա արել է օտար հողերում։
Սիրելի՝ դեռևս չգիրացած քաղաքական-հասարակական գործիչներ, ժողովրդին հումք մի դիտարկեք։
Ժողովուրդը անձնական օրինակի լավագույն հետևորդն է։
Կարո՞ղ եք, Նժդեհի, Անդրանիկի, Սերոբի, Չաուշի, Դումանի,Ազգալդյանի, Դուշմանի, ... պես անձնական Ազնիվ օրինակ եղեք։
Ժողովրդի ուժին հավատացեք, ոչ թե փորձեք հավատացնել ձեր ուժերին, ունակություններին, կապերին,...։
Ժողովուրդը ձեր խոստումներին չափազանց շատ է հավատացել, ձեր սրախոսությամբ չափազանց շատ է հիացել ու միշտ հետո դառնացել։
Ձեր անձնական օրինակով է ժողովուրդը այսպես ու այսքան տարանջատ։
Թե մեջներդ կան ինքնուրույն գործիչներ, առանձնացեք արդեն իրենց վարկաբեկածներից և բոլորովին նոր ճակատ կազմեք, առանց օտար կապերի ու կապիտալների։
Այլևս դադարեք կարծել, թե ժողովրդին ծառայելու համար հարկավոր է նրան իշխել։
Ժողովուրդը նման է հողի՝ իրեն ծառայողին քաղցած չի թողնի։