ՎԱՍՆ ԶՈՀԱԲԵՐՈւԹՅԱՆ

Հիշում եմ, մի 30 – 35 տարի առաջ լինում էր, որ դուռը զանգում էր մի որևէ անծանոթ կին կամ աղջիկ և խնդրում իրենց մատաղից ընդունել:
Հիմա էլ նման բան երբեմն լինում է:
Սակայն չի նշանակում, որ հիմա մատաղ անողների թիվը կրճատվել է:
Պարզապես հիմա մեծամասնությունը ոչ թե անծանոթներին է բաժանում, այլ հարևան-բարեկամներին, հաճախ էլ արտահայտվելով, որ «լավություն է, մոտիկներիս անեմ, ինչի ուրիշին տամ»:
Ասում են, հին Արիներն էլ էին կենդանական զոհաբերություններ անում:
Եւ վկայակոչում են «աշվամեդհայաջնա» բառը:
«Աշվա» սանսկրիտով նշանակում է ձի, «յաջնա»՝ զոհաբերություն:
Պատմում են, որ այս կամ այն երկրի թագավորը, երբ իրեն բավականին հզոր էր զգում, որոշում էր թագավորից անցնել կայսր կարգավիճակին և ձիու հետևից զորքով գնում էր:
Որ երկիրը որ ձին մտնում էր, այդ երկիրը կամովին կամ ստիպելով անձնատուր էր լինում:
Եւ մեկ տարի անց բազում թագավորություններ ի մի բերելով, ձիուն զոհաբերում էին:
Այս տեսակետի երկնողներն ու ջատագովները մատների արանքով են նայում «աշվամեդհայաջնա» արտահայտության ևս մեկ բաղադրիչի:
«Աշվա» ձի է նշանակում, բայց «աշվամեդհա»ն՝ ասպետ(ձիավոր):
Եւ արտահայտությունը նշանակում է ասպետական զոհաբերություն, այլ ոչ ձիու:
 Իսկ ասպետական զոհաբերության Արիական ընկալումը կայանում է Հայրենիքին սեփական կյանքը զոհաբերելու պատրաստակամության մեջ, այլ ոչ, ինչ որ օժանդակ կենդանու սպանության:
 «Աշվամեդհայաջնա»ի խեղամեկնությունը կրկնակի զրպարտություն է պարունակում Արիների հասցեին:
Արիները միայն սպառնալիք հանդիսացող երկրներն էին նվաճում ու կարգ հաստատում:

     Զոհաբերություններին վերաբերող մի հին պատմություն էլ կա:
Բոդհիսատվան երկրի կառավարիչ կարգվելով, ի թիվս բազում բարեկարգումների, արգելում է բոլոր կենդանական զոհաբերությունները:
Ժողովուրդը ստրուկ ժամանակներից սովոր լինելով, որ տերը հոգում է բոլոր կարիքները, չգիտակցելով ստացած ազատության իրական արժեքն ու նշանակությունը, տրվում է քեֆերի ու տվայտանքների,...:
Հերթական գարնան շեմին քրմերը դիմում են Բոդհիսատվային, որ «երկնքում երաշտի նշաններ են կարդացել և եթե աստվածներին զոհեր չմատուցենք, ապա անձրևներ չեն տեղա և սով կլինի, , քանզի տերության շտեմարանների պարունակությունը չի բավարարի ժողովրդին կերակրելու համար»:
Բոդհիսատվան հասկանում է, որ հայտնվել է ծրագրի տապալման եզրին և կամ պետք է բռնակարգերին վերադառնա, կամ էլ ինքը դառնա նոր հեղափոխության առիթ:
Եւ ընտրում է երրորդ տարբերակ.
- Ուրեմն զոհեր կմատուցենք,- ասում է նա, - սակայն ամենաբարձրակարգ զոհերը կմատուցենք:
Աստվածներին խոստացեք մարդկային զոհեր:
Թող մունետիկները ողջ տերությունով հայտնեն, որ աշնան վերջին, աստվածներին 1ՕՕՕ ամենակարգազանց մարդկանց կզոհաբերենք պարգևած անձրևների դիմաց:
Քրմերը առարկության խոսքեր չեն գտնում:
Մունետիկների տարածած լուրերը ժողովրդին սթափեցնում են քեֆչիությունից:
Եւ չցանկանալով զոհաբերված լինել, մարդիկ առավելագույն գիտակցությունն են ներդնում, որպեսզի կարգազանց չդառնան: Այնուհետ առավելագույնս ներդրվելով ջրանցքներ անցկացնելու կառավարության ծրագրերին աշնանը ապահովում են բարձր բերքատվություն:
Չնայած անձրևների սակավությանը, մարդկային զոհաբերությունների անհրաժեշտություն չի լինում:
Բազմիցս զրույցներ եմ ունեցել կենդանական զոհաբերությունների կողմնակիցների հետ:
Եւ միշտ հանդիպել եմ կարկամած կամ գեղեցիկ ձևակերպված սնոտիության:
Տեսաբաններ կան, որոնք արյուն հեղելու մեջ տիեզերական կապի դուրս գալու իմաստ են փորձում նկարագրել:
Բայց չեն կարողանում ոչ մի արդյունք մատնացուցել:
     Արթնացիր Հա'յ Մարդ:
Թոթափիր պարզունակ ժողովուրդներից փոխառած երևակայությունը:
Անմահը երբեք ուտել-խմելու կարիքներ չունի:
Էլ ի՞նչ անմահ, թե ուտելով ու խմելով պիտի ապրի:
Էլ ի՞նչ անմահ, որը պիտի ողջակեզի խանձահոտով «կաշառվի ու գործի լծվի»:
Անմահներին Շնչիդ մեջ զգա:
Անմահությունը Գիտակցությանդ Պարզությամբ զգա։