Մարդիկ հաճախ հանդուրժում են ներքուստ չհանդուրժելով, քանզի դեռևս չեն ճշտել արտաքուստ չհանդուրժելու պատճառա-հետևանքային կապը։
Ճշտելու միջոցը մտորումն է, որը սակայն հաճախ ուղորդված է լինում այլ բաներ ճշտելուն։
Իսկ այդ այլ բաների ճշտումը հաճախ միտված է լինում ստելուն։
Ստում են ճիշտ համարվելու նպատակով։
Ամբողջությամբ չեն ստում և ավելի շատ ճիշտ բաներ են ասում։
Մեծը փոքրին է ստում, մեծ ճշտի համար նրան փոքր համարելով։
Փոքրը մեծին է ստում՝ իր փոքր ճշտի համար նրան մեծ համարելով։
Ճիշտն ու սուտը կազմում են փակ շղթա, թափ հավաքում և արագությունից կանոնավորվում՝ շրջան կազմում։
Եւ մարդը հայտնվում է իրադարձությունների արատավոր շրջանի «կարուսել»-ում ու բազում գլխապտույտներ ունենում։
Իսկ մտորելու համար դադար է պետք։
Մտորել է պետք չհանդուրժելու համար։
Չհանդուրժելու համար հանդգնել է պետք։
ՀԱՆԴ-ից մեկն է մարդուն տրվում՝ ՀԱՆԴուրժելը կամ ՀԱՆԴգնելը։
Հանդգնելու համար ուժ է հարկավոր, որը հաճախ սպառվում է «կարուսել»-ում։
Իսկ «կարուսել»ի միացման և անջատման կոճակը գտնվում է ներսում՝ գիտակցումի մեջ։
Անջատելու համար պարզապես պետք է որոշել այսուհետ ճիշտը մեծ կամ փոքր չհամարել ու դրանից դրդված չ'ստել։
Հետո գնահատել ուժահատության չափը և լիցքավորվելու ներքին վճիռ կայացնել։
Իսկ լիցքավորումը լինում է մտորումով։
Լիցքերի մի մեծ անսպառ Աղբյուր կա՝ Արևը։
Եւ լիցքավորման լավագույն ժամ կա՝ Արևածագը։
Պարզապես կանգնել կամ նստել դեմքով Արևին ու մտորել բաց աչքերով։
Մտորել այնքան, մինչև Արևանման ժպիտը բացվի ու ներսը լցվի։
Մինչև Արևը Ճշմարիտ Լույսով ողջ ներսը լցնի։
Հանդգնել է պետք Լույսով լցվել, որ չհանդուրժել։
Որ Ճշմարիտը սրանից հետո երբեք չդրժել։