ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԼՔԻՄԻԱ

Ամբողջ աշխարհի ստրատեգիական շահերն են մերին հակա։ 
Մեր շահերը հարատևելն է, իսկ ամբողջ աշխարհը մեզ նայում է սպառողի ագահ հայացքով։ 
Երկիր կա մեր հանդեպ ծծմբաթթու է, երկիր էլ՝ ազոտաթթու, մեկ այլն էլ՝ աղաթթու, ուրիշը՝ բորաթթու, կա նաև «քնքուշ» արքայաջուր(ազոտա-աղաթթու)։
Եւ բոլորը մեզ լուծել են ձգտում՝ ով մեզնից ինչ հասցնի։
Եւ եռում ենք բուռն հակազդեցությունների(ռեակցիա) մեջ։
Մենք ուզում ենք միասնական լինել։
Սակայն պարզվում է մեր ուզելը շատ է քիչ։
Մեզանից՝ ընտրություններով նմուշներ են վերցնում մեր գլխին իշխանության տեսքով։ Եւ նրանց վրա բոլոր փորձարկումներն անելով մեզ լուծելու ավելի կատարյալ եղանակներ գտնում։
Եւ մեզանից ամեն մեկը սիրում է իրեն լուծել կարողացող և ատում չկարողացող թթվատեսակին։
Եւ բոլորս քննադատում ենք այն մերոնց, որոնք այլ թթվում են լուծվում։
Ամենքս մեզ լուծող թթուն է համարում ճիշտ թթու։
Մինչդեռ անհրաժեշտ է չթթվել։
Անհրաժեշտ է ջերմանալ լավա դառնալու աստիճան և հալվելով միաձուլվել-միասնականանալ և բոլոր հակազդեցությունները իրենց թթուներով այրել հիշողությունից անգամ։
Հետո միասնական Հրաբխվել
Հ.գ. Նորայր Ասրյանի բնորոշումը լավ վերնագիր համարեցի։