ԱՎԱՂ ԿՅԱՆՔՈւՄ ՇԱՏԱՆՈւՄ Է 1+1=0

«Մեղքը՝ կամովին, համոզելով կամ ստիպողաբար վնասելն է»

                                                                                      Մահարիշի Փատանջալի

    Անառարկելի է, որ ծնողը զավակին վատը չի կամենում։
Սակայն կյանքը լեցուն է փաստերով, որ առաջին վատությունը ծնողն է անում։
Ծնողն ուզում է, որ զավակը ազատ լինի և անընդհատ սանձում է ու սանձարձակեցնում։Ինչու՞ է բացատրելու փոխարեն միայն «չի կարելի» բացականչում։
Ինչու՞ է երազում ու հոգում, որ զավակը մեծանա և ենթակա պաշտոնյա դառնա։
Ինչու՞ է կապը գյուղի հետ այնքան կտրում, որ զավակին հանգստանալու ճամբար՝ այլ ոչ հարազատի մոտ է ուղարկում։
 Ծնողն ուզում է, որ զավակը ոչընչից և ոչ մեկից չվախենա և կիրառում է ամբողջությամբ վախի տրամաբանության վրա հիմնված դաստիարակչական սկզբունքներ։
Ո՞վ է զավակին առաջին սպառնացողը, հարվածողն ու բղավողը, «մեշոկ պապ»ով «խելոքացնող»ը։
  Ծնողն ուզում է, որ զավակը միշտ իր կողքին լինի և հոգում է, որ զավակը ուսում ստանա օտար ափերում։
  Ծնողն ուզում է, որ զավակը հոգսեր չունենա և այլոց հնարավորություն է տալիս ծանրաբեռնել այն գիտելիքների ծրագրով, որոնցից ինքը գլուխ չի հանում։
  Ծնողն ուզում է, որ զավակը քաղցած չմնա և սովորեցնելով շատ ուտելուն պատճառ է դառնում, որ նա հաճախ քաղց զգա։
  Ծնողն ուզում է, որ զավակը չմրսի և շատ հագցնելով դարձնում է մրսկան։
  Ծնողն ուզում է, որ զավակը երբեք չհիվանդանա և անառողջ կյանքի ու սնունդի առաջին օրինակն է ծառայում։
Ինչու՞ է զավակի բարեհաճությունը շոկոլադով կաշառում։
Չէ՞ որ շոկոլադները «կոնսերվանտ»ով են պատրաստում, որ խանութում հնանալուց չփչանան։
Չէ՞ որ հնացածը չի կարող թարմություն հաղորդել և «կոնսերվանտ»ն էլ հետո մարմնին ոչ թե չըհնանալով է օժտում, այլ քաղցկեղով։
Ինչու՞ է զավակին մեկ այլ քաղցով կեղեքում, որը մսով սնելն է։
Բժի՞շկն է խորհուրդ տալիս, որովհետև միսը սպիտակու՞ց է։
Բայց չէ՞ որ այդ նույն բժիշկը սովորելու ընթացքում անցնում է, որ կերված սպիտակուցը որպես սպիտակուց չի սինթեզվում։
Ինչու՞ է զավակին ջրիկ ճաշ տալիս։
Նորի՞ց բժիշկն է խորհուրդ տալիս։
Ինչու՞ է զավակների թոքերը ծխահարում։
Զավակների հոգսի՞ց է դարդոտած, թե՞ ծխախոտից ազատվելու անկարողությունից։
  Ծնողը զավակի լավն է ուզում և երբեք նրան չի հարցնում, թե «ի՞նչն է նրա համար լավ»։
Ինչ էլ որ հարցնում է, վերջում ստացվում է վնաս՝ ծանր լսողության, տեսողության, ինքնազգացողության, … տեսքով։
  Արթնացի'ր Հայ մարդ։
Արթնացի'ր երազներից և կրկին երազել սովորիր, որ ոչ թե զավակիդ վրա տեսած վատ երազներդ իրականանան, այլ զավակներդ երազանքներդ իրականացնեն։
Ուշադիր եղիր զավակիդ հանդեպ և մի հանձնիր այլոց ուշադրությանը։
Ումից երեխան ուշադրություն է ստանում, նրա հանդեպ էլ ուշադիր է լինում։
Նվերներ ընտրելիս ուշադիր եղիր, որ զավակդ ուշադրության գերածախս տալով ապուշ չդառնա։
Զավակիդ զգուշություն սովորեցրու, որ վախերից զգույշ լինի։