Հեղափոխություն է պետք։
Ծայր անհրաժեշտություն է հեղափոխությունը։
Եւ անհրաժեշտ է, որ մինչ այժմ եղած բոլոր հեղափոխություններից արդյունքներով տարբեր լինի։
Անհրաժեշտ է, որ հեղափոխության մեկնարկն իսկ նշանավորվի սթափեցումով և ունենա թափ հավաքող ընթացք։
Անհրաժեշտ է, որ հեղափոխության մղիչ տրամադրությունները խոստացված և ինքնաներշնչված հույսերը չլինեն։
Հույսը կիսատ հավատ է, որն էլ իր հերթին՝ կիսատ գիտելիք։
Գիտելիքն էլ ահագին ջանքերի արդյունք լինելով հանդերձ դեռևս փորձ լինելուց շատ է հեռու։
Իսկ անփորձ ցանկացած ձեռնարկում հանգեցնում է կիսատության։
Կիսատության չհանգեցնող հեղափոխություն է պետք։
Կիսատությունը ծուլանալու արդյունք է։
Ծուլությունը ստրկության հիմնական ցուցանիշն է։
Մեծ արդյունքներով հեղափոխություն է պետք։
Մեծ արդյունքները փոքր արդյունքների հանրագումարն են։
Որպես օրինաչափություն, արդյունքները խոստացվածների հակառակն են լինում։
Այդ պատճառով անհրաժեշտ է նախ չ'խոստանալու և խոստումներ չ'լսելու չափ հեղափոխվել։
Բուժող բժիշկը հիվանդի ներսում հեղափոխություն է իրականացնում։
Բուժող բժիշկը հոգ է տանում հիվանդի ամբողջության մասին։
Յուրաքանչյուր հիվանդ մարդ իր օրգանիզմի հետ վարվել է այնպես, ինչպես հանցագործ իշխանություններն են վարվում իրենց պետությունների հետ։
Հյուծվող մարդը ուղիղ համեմատական է հյուծվող պետությանը։
Հեղափոխություն է պետք։
Առողջ արդյունքներով հեղափոխություն։
Փոքր առողջ արդյունքներից բաղկացած մեծ առողջ արդյունքներով հեղափոխություն։
Չ'բղավող, չ'բանսարկող, չ'բանբասող, չ'բռնացող, չ'բթացող,... ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ։
Հ.գ. փոքր առողջ արդյունքների համար ունենք մի շատ մեծ Բժիշկ՝ Հայկազ Սարգսյան։