Արյունաբանները(հեմոտոլոգ) ասում են, թե կա արյան 4 խումբ:
Եւ ներկայացնում են օտարալեզու տերմիններից հյուսված մի բավականին բարդ համակարգ, որը յուրացնել ստանձնողը թերևս հետագայում ժամանակ էլ չի ունենում «խճանկարին» հեռվից նայելու:
Չլինելով արյունաբան, և չունենալով այդ համակարգը հերքելու չնչին իսկ միտում, օրերից մի օր որոշեցի արյան բաղադրության մասին գաղափար կազմել:
Եւ ինձ համար պարզեցի, որ կա արյան ընդամենը երկու տեսակ՝, կայուն և փոփոխական:
Այլ կերպ ասած «ագլյուտինոգեն» կոչվող հակագենից զերծ և նրանով օժտված:
«Կայուն» և «փոփոխական» պայմանական բնորոշումները իմն են և թյուրիմացություններից զերծ մնալու համար չարժե գիտական հղումներ փնտրել:
Կայուն եմ անվանել այն պատճառով, որ այդ կարգը ներկայացնող կնոջ և տղամարդու միությունից առաջանում է նույնակարգ արյուն ունեցող սերունդ:
Մյուս՝, փոփոխական կարգի արու-իգյան համադրությունից կարող են առաջանալ II, III, IV հայտնի բնորոշումներով կարգի սերունդներ:
Եթե փոփոխական կարգի ներկայացուցիչները երբևիցե կայուն կարգի հետ խառնում չեն ունեցել, ապա բացառվում է կայուն կարգի սերնդի իհայտ գալը:
Կառլ Մարքսը, իր հասարակարգային ձևավորման(ֆորմացիոն) տեսությունում նշում է 4 հասարակարգ՝ համայնական, ստրկատիրական, հողատիրական(ֆեոդալական) և սեփականատիրական(կապիտալիզմ):
Այս հարցում էլ խճանկարին հեռվից նայելու հետաքրքրասիրությունը հանգեցրեց այլ համոզման՝ որ գոյություն են ունեցել և ունեն միայն երկու հասարակարգ Տոհմային և ստրկատիրական:
Առաջինը թերևս դեռ լավ չի մոռացվել, որպես նոր իհայտ գալու համար:
Եւ այդ պատճառով ցանկացած զրույց Տոհմայինի մասին շատ հաճախ միանգամից բախվում է հասկացողության և հասկանալու ցանկության բացակայությանը:
Երկրորդը՝, ստրկատիրությունը այնքան զարգացում է ապրել, որ դադարել է գիտակցվել ստրուկների կողմից:
Եւ այդ զարգացումը ապրել է 3 փուլ՝, բռնի, ճարահատյալ(ֆեոդալիզմ) և կամավոր(կապիտալիզմ):
Ստրկատերերն էլ «զարգացման» լավ ցատկ են կատարել, քանզի բռնի ստրկատիրության ժամանակ ստրուկ գնելը մեծ ծախսերի հետ էր կապված:
Իսկ մեր օրերում նրանց օգնում է պատեհի հոտառությունն ու «պոտենցիալ» ստրուկների մեջ կամավորական տրամադրություններ առաջացնելուն ուղղված մեծ խոստումները:
Հասարակագետ տեսաբանները առատախոսն պնդում են, որ եթե հասարակարգը բրգաձև չլինի, ապա անպայման խառնաշփոթ(քաոս) կլինի:
Սակայն Տոհմակարգին ծանոթանալուց հետո խիստ դժվարանում են այնտեղ ցույց տալ խառնաշփոթը:
Ու հեռանում են խառնաշփոթը գտնելու և զրույցը շարունակելու խոստումով:
Եւ պատահաբար հանդիպելիս պարզվում է, որ ոչ մի կերպ խառնաշփոթ փնտրելու համար չեն կարողանում ժամանակ կորզել, քանզի կարևոր գործերով շատ են զբաղված:
Ըստ երևույթին, ունայնությունը իսկապես դարձել է շատ կարևոր զբաղմունք՝ լավ սնվելու կարիքները հոգալու համար:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Այդ ե՞րբ հասցրիր լեռնցի լինելդ այնքան մոռանալ, որ որոշեցիր մաս լինել բուրգ կոչված կեղծ լեռներին:
Միթե՞ այդքան հրապուրիչ է շերտավոր հասարակությունում շերտ լինելը, թեկուզ երբևիցե բարձրագույն լինելու հավանականությամբ:
Միթե՞ տափակ լինելը կարող է նաև հաճելի լինել:
Միթե՞ ուսերդ այնքան սովորեցին ոտքերի, որ այլևս անկարող ես երկինքը ուսել:
Նայիր Լեռներիդ, և ավանդական Շուրջպարդ հիշիր:
Եւ հիշիր անձանց, ում հետ կարող ես ուսընդուս պարել:
Եւ թող դադարի օտարի ոտքը ուսերիդ պարել: