ԼՈՒՍԱՎՈՐ ԱՆՑՅԱԼ ՄՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՈՄ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԷ

«Փակել իմացողը կողպեք չի գործածում»

                                                                                      Լաո Ձըի

     Վերջերս մի հրապարակում ազդարարեց, որ Ամասիայի շրջանում պահածոյացված հեթանոսական տաճարային համալիր է պեղվել։
Բավականին ուրախալի հնագիտական լուր, սակայն «ականապատված»։
Չգիտես ինչու, պեղումներով զբաղվող գիտնականը շտապել է կարծիք հայտնել, որ գտել են մարդկային զոհաբերությունների հետքեր։ 
Եւ այդ հապճեպ տեսությանը որպես ապացույց համար նկարագրում է հայտնաբերված քրմի և մանուկների միասին ամփոփված կմախքները։
Կարծես ինչ որ մեկերին շատ են անհրաժեշտ նախաքրիստոնեական մեր Լուսավոր Անցյալին գորշ երանգները։
Ոչ պակաս, քան ավել հավանականությամբ, այդ «զոհաբերություն»ը կարող է քրիստոնյաների կողմից իրենց աստծուն մատուցված լինել։
Այս տեսությունը ավելի շատ է հավանական, քանզի Հովհան Մամիկոնյանը կամ Ագաթանգեղոսը ունեն քրիստոնյաների արյունռշտությունը գովերգող նկարագրություններ։
Ովքեր ընթերցել են, անմիջապես կհիշեն այդպիսիք։
Չեմ ուզում գիտնականի պես հապճեպ հետևություն անել, թե իր եզրակացությունը արվել է իսրայել(բառը ըստ բիբլիայի ծանոթագրության նշանակում է «աստծո դեմ գոտեմարտող») պետությանը հաճոյանալու և նրանից դրամական միջոցներ ստանալու ակընկալիքով։
Նախաքրիստոնեական ժամանակներում բացասական և մերժելի համարվող շատ դրսևորումների վերլուծություններով կարելի է առավել մոտ պատկերացում կազմել այն ժամանակներից։
Դիցուկ դրանցից երկուսը՝ «խուժ»-ը և «դրուժ»-ը։
Անցյալը կարող է հյուրընկալ լինել, բայց դռները հաստատուն փակ են նրանց առջև, ովքեր խուժելու և դրժելու մտադրություն ունեն։
Անցյալը և նրան վերագրված պատմությունները ավաղ, հազվադեպ են համընկումներ ունենում։