ԺԱՄԱՆԱԿ

Ժամանակը ձի է վայրի, 
Որ բաղձանքն է Ասպետների, 
Գտնվում է միշտ առջևում,
Մեկ վարգում է, մեկ արածում,
Վըրնջում է ու խըրխնջում,
Պատահական հեծյալներից
Իր գավակը շուտ ազատում,
Եւ աչքերով թախծոտ ձիու,
Տեր-ընկերոջ միշտ երազում։
Երբ Տերը գա՝ հեծնի իրեն,
Նա կփորձի իր հեծվորին՝
Արեգակով և անդունդով,
Փոթորիկով ու կայծակով,
Եւ վերջապես հասկանալով,
Որ իր թամքին Հայն է արդեն,
Կծառայի իր հերոսին,
Կասպանդակի աշխարհը սին,
Մարդկությունը դարձի կգա
Արև Լույսին։