Լսվա՞ծ բան է՝ ծառը խոտին պատվաստեն։
Ավելի ճիշտ, Կենաց Ծառը՝ մոլախոտին։
Լսվա՞ծ բան է՝ Կենաց Ծառով ապրողները անապատի տատասկի նման ապրողներից կրոն վերցնեն։
Կենաց Ծառի հավատալիքով, քամին ամպեր է բերում ու ծարավ հողը ջրում։
Իսկ տատասկի ընկալմամբ, քամին ավազով թաղող տհաճություն է։
Ի՞նչ է Կենաց(գեների) Ծառը.
Նույն Տոհմածառն է, որի Բունն այնքան Իմաստուն է, որ ճյուղերը կարողանում է վրան պահել։
Նույն Տոհմակարգն է, որում հարսը կարող է հարազատ դստեր նման ընկալվել ու քմահաճ ճնշումների չենթարկվել։ Որում հարսը կիսուրին մոր պես կարող է ընդունել և Սրտով՝ նրա օջախը շեն պահող ծնել։
Հոգևոր հասունությունն է Կենաց Ծառը, որի ճյուղերը գիտակցում են իրենց Բունը և Արմատը։
Ներկայիս քաղաքակրթություն կոչվածը ուղորդված է Կենաց Անտառի դեմ։
Ինչ թուրքերը անում են այգիները հատելով և կանաչի բուծելով, անում է արևմուտք կոչվածը՝ Ընտանիք հասկացությունը տրոհելով։
Եւ այսօր, երբեմնի Կենաց Ծառով ապրող մեր ժողովուրդը իր գլխին կանաչ փող պաշտող կանաչի ունի, որպես իր ապագան ապահովող։
Կենաց Ծառը մարմնական անմահության միակ ձևն է։
Այդ Ծառի օրենքով միայն կարող է հայրը իր պատկերով ու նմանությամբը ստեղծել՝ իր Նախնեաց կերպարն ու բնույթը շարունակելու համար։
Եւ որքան մեծ է այդ Ծառը, այնքան շատ Հոգևոր է Նրա ճյուղերին թառում։
Եւ այս Ծառի մեծությունը վկա է իր Բարոյականության։