ԿՈՐԱԾ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Տարիներ առաջ ուսանում էի Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում գործող «Մարդու Էկոլոգիայի Ակադեմիա» կոչվող ուսումնական հաստատությունում:
Դասերից մեկի ժամանակ ռեկտոր Լոբանովը հնչեցրեց ոչ հազվադեպ հանդիպող կարծիք, որ «վայրագ հայրիշխանական արիացիները» զավթեցին մայրիշխանական Հնդկաստանը, և տիրող ներդաշնակ կարգերը գլխիվայր շրջեցին:
Ստիպված եղա նրա խոսքը ընդհատել, որ դա լոկ պիատրովսկի-դյակոնովական տեսակետ է, և որ Արիների մոտ հայրիշխանություն կոչվածը չի եղել:
Նա հարցրեց.
- Իսկ դու ի՞նչ առնչություն ունես արիացիներին, որ այդպես վստահաբար վկայում ես:
- Ինչպե՞ս թե, - զարմանք արտահայտեցի ես,- ողջ մոլորակն է մեզ Արի Մարդ(մեն) անվանում:
- Ի՞նչ է, ուզում ես ասել, որ արիացիների մոտ մայրիշխանությու՞ն է եղել:
- Ոչ, մայրիշխանություն էլ չի եղել:
- Այդ դեպքում ի՞նչ, - տարակուսանքից այլայլված հարցրեց նա:
- Արիական Ընտանիքում կարող է տիրել միայն գիտակցությունը:
Ռեկտորը արագ կողմնորոշվողներից էր, և գեղեցիկ անցավ այլ թեմայի:
    Հայ իրականության մեջ քանիցս ներկա եմ եղել իրավիճակի, որ իգական սեռի տարբեր տարիքի ներկայացուցիչներ վկայակոչելով Իսրայել պետության «հաջողությունները», շեշտադրել են եբրայեցոց մայրիշխանական համակարգի վրա:
Չգիտեմ, թե որտեղից են ծագում նման թյուրիմացությունները և չեմ ուզում իմանալ դրանց նպատակը:
Սակայն մի բան հստակ գիտեմ, որ Իսրայելը կոշտ հայրիշխանական համակարգի վրա է գործում:
Եբրայեցի հոգևորականները բացառապես տղամարդիկ են և նրանց խոսքը առաջնային է, նույնիսկ եթե հակասում է նրանց «թալմուդ» կոչվող, նրանց համար սուրբ գրքին:
Եւ նրանց ազգությունը մորով պայմանավորելն էլ չունի կենսաբանական և գաղափարական հիմքեր:
Լոկ գաղափարախոսություն, փղշտացիներից տարբերվելու նպատակով:
     Մեր իրականությունում հաճախ է հնչում «հակառակ սեռ» արտահայտությունը:
Եւ այդ արտահայությունը իսկապես հանդիսանում է գնալով առավել կարծրացող մտածելակերպի բնորոշիչ:
Եւ այն հուշում է իր՝, վաղուց արդեն կենցաղային մարտավարության վերածված լինելու կարգավիճակը:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Զարթնե'ք Հայ Կին և Այր:
Այդ ո՞վ և ե՞րբ ձեզ համոզեց, որ «տարբեր»ը անպայման նշանակում է «հակառակ»:
Եւ ո՞րն է հանունը հակառակության:
Միթե՞ հակառակվելը այդքան հրապուրիչ է:
Միթե՞ ինքնահաստատումը անպայման հակադրվելու մեջ է:
Մինչև ե՞րբ պետք է համադրելին հակադրեք:
Մինչև ե՞րբ պետք է ձեր շուրջը ավիրեք, և գանգատվեք ձեզ շրջապատող ավիրածությունից:
Միթե՞ երբևէ Բանականությունը ձեզ խաբել է:
Միթե՞ ամուր Ընտանիքը ձեր Բանականության հնարավորություններից անդին է:
Ամրացի'ր Հայ Մարդ Բանականության մեջ:
Եւ ծառան եղիր քո Բանականության, որ չծառայես անբան մտքերին, անմիտ դեմքերին:
Մի ձգտիր սրտանց քեզ ուղղվածը զոռով ստանալ:
Եւ զույգիդ մեջ եղած մարդուն մի կորցրու, որ չփնտրես: