Կեսօրվա տապին հոտը խաղաղ որոճում էր նոսր անտառուտի ստվերներում։
Եւ հանկարծ ողջ հոտը սկսեց տագնապ զգալ։
Գյուղի կողմից մի ագռավ եկավ ու թառեց մոտակա ծառներից մեկի ճյուղին։
Բանբեր ագռավն էր՝ միտք էր բերել։
Ագռավի թառելուն պես հոտը անհանգիստ ոտքի ելավ ու սկսեց բառաչել։
Հոտաղները չհասկացան ինչ պատահեց։
Սակայն հոտի անհանգստությունը երկար չտևեց և հոտաղները շարունակեցին իրենց համովացած մածունը վայելել։
Ագռավը միտք էր բերել, որ քաղաքից մարդիկ են եկել և դռնեդուռ ընկած մատաղացու են փնտրում։
Եւ այդ լուրից էր հոտը հուզվել, բայց հոտի առաջնորդ Խոյը մտքով սաստեց հոտին և հրամայեց շարունակել խաղաղ որոճալ։
Ագռավը երբ տեսավ հոտի խաղաղեցումը, թևին տվեց ու թռավ գյուղի կողմը։
Իսկ հոտում ծավալվեց հանգիստ մտաքննարկում։
Ագռավի բերած լուրով գյուղացի Չատին համաձայնել էր իր ղոչը վաճառել և բավականին բարձր գին էր ասել, ինչը սակարկման ենթակա չէ։
Չատու ղոչը բավականին պարարտ էր և լավ հայրացու։ Քանի անգամ ինքն էր կանգնել առաջնորդ Խոյի կողքին խրոխտ կեցվածքով ընդեմ ոհմակների։ Եւ հոտը հաճախ կորուստներ չէր ունեցել։
Մի անգամ մի գայլ, անձամբ Չատու ղոչից հաշմանդամ էր դարձել։
Եւ հիմա, լավ հայրացու և հոտի լավ պաշտպանին հաշված ժամեր էին մնացել։
Առաջնորդ Խոյը սկսեց ընկերոջը փրկելու ծրագիր մտորել և այդ մտորումներից հոտը կրկին սկսեց անհանգստանալ։
Նա ծրագրում էր անձամբ փոխարինել զոհին և քաջատեղյակ լինելով մարդկանց հոգեբանությանը վստահ էր իր ծրագրի ստացվելու մեջ։
Իսկ ծրագիրը պարզ էր՝ աչքի ընկնել գնորդներին, որպեսզի իրեն ընտրեն։ Եւ աչքի ընկնելու եղանակն էր պարզ՝ շան կամ կատվի նման մոտենալ նրան, ում անհրաժեշտ է մատաղը։
Մատաղատիրոջը ճանաչելը Խոյի համար դժվար չէր՝ տառապած ու մոլոր հայացքովը։
Բայց Խոյին մտովի առարկեց Չատու ղոչը, ասելով, որ դա ավելի մեծ կորուստ կլինի հոտի համար։
Երկար բանավեճ սկիզբ առավ հարազատների մեջ, որը ընդհատվեց Սարգսանց ղոչի մտքից։
- Ես կգնամ։
Մի պահ հոտի ծիծաղը եկավ։
Սարգսանց ղոչը ոչ պարարտությամբ էր ակնառու, ոչ էլ վտանգներին էր դոշ տվել։ Եւ հիմա այսպիսի հայտարարությամբ,...։ Սակայն նրա դեմքի վճռականությունը ծիծաղը կասեցնող ուժ ուներ։
- Ես պետք է լինեմ այսօրվա զոհը։
- Բայց դու ինչպե՞ս կկարողանաս գրավել գնորդների ուշադրությությունը, - առարկեց Խոյը, - չէ՞ որ նրանք հատուկ ուշադրությունեն դարձնում պարարտությանը։ Քո տերն էլ չի համաձայնի քեզ վաճառել, քանզի այդ քաշիդ դիմաց նորմալ գին չի կարողանա պահանջել։
- Մատաղի գինը չի սակարկվում, իսկ ինչպես դառնամ ուշագրավ, ապավինում եմ ձեր օգնությանը։ Վստահ եմ կկարողանաք այնպիսի խորհուրդներ տալ, որ անպայման ինձ ընտրեն։
Սարգսանց ղոչը ուժերի արտակարգ ներհոսք զգաց, ինչպիսին երբեք չէր ապրել։ Դա հոտի անդամների գլխում ծնվող և աճող հարգանքի ուժն էր։
- Լավ, կարելի է փորձել, միայն թե պետք է կատարես ճշգրտորեն։
Երբ մոտենանք գյուղին, կողքիս կլինես և ես կփորձեմ կռահել, թե ով է մատաղատերը։ Այնուհետև կհուշեմ և կմոտենաս նրան ու կկրկնես միայն մեկ նախադասություն. «ինձ աստված է ուղարկել որպես մատաղացու»։
Աչքերումդ չպետք է լինի վախի նշույլ։ Դա կարող ես տիպել, որ նրանք չնայած նիհարությանդ,քեզ ընտրեն։
Վախդ այնքան պետք է հաղթահարես, որ մորթվելուց հետո չը'թըպըրտաս։
Դա մարդիկ ընկալում են, թե՝ աստված ընդունեց զոհաբերությունը։
Եթե թպրտաս, մարդիկ վստահ չեն լինելու, թե ձախորդությունները ավարտ կունենան և էլի են գալու մատաղացու գնելու։ Եթե նույնիսկ մեր գյուղ չգան, միևնույն է, մի տեղ մեր ցեղակիցն է ավելորդ զոհ դառնալու։
-Շնորհակալ եմ սիրելի առաջնորդ։ Ես ավելին կանեմ՝ կգնամ և պարանոցս կդնեմ զոհասեղանին։ Միայն թե չգիտեմ, ինչպես ճանաչել զոհասեղանը։ Երբեք տեսած չկամ այդ արյունարբու ծեսը։
Սարգսանց ղոչը ուժերի նոր ալիք զգացամբողջ մարմնով։
- Գյուղ հասնելուն պես կդիմենք բանբեր ագռավին,- ասաց Խոյը,- միայն թե գյուղում լինի։ Նա պիտի որ բազմիցս ականատես եղած լինի և քեզ տեղում կհուշի։
Մատաղ գնելու եկած քաղաքացիները չնայած Չատու հետ նախնական պայմանավորվածությանը, որոշել էին անձամբ հոտը տեսնել, միգուցե առավել հարմար տարբերակ գտնելու հաշվենկատությամբ։
Դա էլ վճռական դեր ունեցավ Սարգսանց ղոչի հերոսանալու գործում։
Բանբեր ագռավը ինքն էր կռահել հոտին օգնել և մտովի տեղեկություն ազդարարելով քանիցս սավառնելով անցավ մատաղատիրոջ գլխավերևով։
Սարգսանց ղոչը իսկապես կարողացավ նախնական պայմանավորվածությունը բեկելու կամք դրսևորել։
Մատաղատիրոջ ուղեկիցներից մեկը՝ գանգուր բեղ-մորուսով ու անչափ բարի դեմքով, շատ էր ազդվել տեսածով և կքանստել ու թաղծոտ հայացքով երկար նայում էր զոհի աչքերի մեջ։ Եւ մտովի հարց էր ուղղում՝ «ինչու՞»։
Իսկ մատաղացուի՝ վիզը զոհասեղանին դնելու արարքից այնքան ցնցվեց, որ օրեր շարունակ մտորելով վերջը ձմռան մի ցուրտ օր քառյակ գրեց.
«Երազումս մի մաքի,...»։